1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կանեփ է ցանել և աճեցրել

15.08.2014 16:18 Միջոցառումներ

«Կանեփ-կակաչ 2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողները օգոստոսի 14-ին, ժամը 14.30-ին, թմրանյութ պահելու կասկածանքով, Մոսկովյան պողոտայի թիվ 14 շենքի մոտից բերման են ենթարկել 1954 թ. ծնված Հովհաննես Խ.-ին, որի տաբատի գրպանից հայտնաբերվել է կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված:
Հովհաննես Խ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը կանեփի բույս է, որն աճեցրել է իր տան ցանկապատի մոտ` անձնական օգտագործման համար:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Հովհաննես Խ.-ն գարնանն իր տնակի ցանկապատի մոտ ցանել և աճեցրել է կանեփի 2 թփեր, որոնցից էլ պատրաստել է թմրամիջոցը:
Նույն օրը, ժամը 18.00-ին, Հովհաննես Խ.-ի մատնանշած տեղից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի 2 բույս:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: