Խուզարկությամբ հայտնաբերված կանեփը քաղել էր իրենց թաղամասից
04.02.2015 15:26
Արձանագրված դեպքեր
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ փետրվարի 3-ին, ժամը 17.00-ին, խուզարկություն են կատարել 1954 թ. ծնված Միքայել Ա.-ի տանը, որտեղից հայտնաբերվել է 5.31 գ կանեփանման չորացված զանգված:
Միքայել Ա.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփ է, որը հավաքել է իրենց թաղամասից` օգտագործելու նպատակով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունը: