ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կեղծ դիպլոմ է ներկայացրել

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի  2-րդ  գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հովհաննես Գրիգորյանը ձեռք է բերել Չարենցավանի «Գրիգոր Մագիստրոս» համալսարանը 2000 թ. ավարտելու վերաբերյալ կեղծ դիպլոմ, որը 2009 թ. ներկայացրել է ՀՀ ՈԶ թիվ 1032  զորմաս:
Ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ ՊՆ քննչական ծառայություն: