1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2016» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների մասին

01.09.2016 14:08 Միջոցառումներ
Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2016» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների մասին

2016 թ. օգոստոսի 18-ից 30-ը հանրապետության ողջ տարածքում անցկացվել է «Կանեփ-կակաչ-2016» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն էր հայտնաբերել և ոչնչացնել հանրապետության տարածքում վայրի աճած կամ բնակչության կողմից ապօրինի աճեցված կանեփի և կակաչի բույսերը, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերումը, կանխումը, խափանումը և բացահայտումը:
Միջոցառման անցկացման ընթացքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 60 տոննա 821 կգ վայրի աճած կանեփի և 54,5 կգ կակաչի կանաչ զանգված:
Տնամերձ 19 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 183,7 կգ կշռով կանեփի 795 բույս:
Բացի վերոգրյալը, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում, ապօրինի շրջանառությունից առգրավվել է 725 գրամ «մարիխուանա», 26,6 գրամ «դեզոմորֆին», 1 հաբ «մեթադոն» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև 0,6 գրամ «սփայս» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առգրավվել է 2 միավոր հրազեն, որից 1 «Մակարով» ատրճանակ՝ 8 փամփուշտով, 1 անհայտ մոդելի ատրճանակ` 4 փամփուշտով:
Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամովին հանձնվել է 8 միավոր հրազեն, որից` 1 ատրճանակ, 1 «Կարաբին» հրացան, 1 կարճեցված խզակոթով որսորդական հրացան, 1 ակոսավոր հրացան, 1 ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, 3 որսորդական ողորկափող հրացան, ինչպես նաև տարբեր տրամաչափի 411 փամփուշտ և 3 նռնակ:
Միջոցառման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 48 հետախուզվող, թմրամիջոց գործածելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 17 անձ:
Միջոցառման ընթացքում հայտնաբերված հանցագործությունների կապակցությամբ ընդհանուր առմամբ հարուցվել է 28 քրեական գործ, որից 23-ը վերաբերում են թմրամիջոցների անօրինական շրջանառությանը, 49 դեպքով նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ