Տարեց կնոջ դիակ՝ Կողբ գյուղում
06.07.2017 12:14
Դիակի հայտնաբերում
Հուլիսի 4-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Կողբ գյուղ, որտեղ 1921 թ. ծնված Իսկուհի Հարությունյանին հայտնաբերել են մահացած վիճակում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 4-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Ի.Հարությունյանի հարևանը վերջինիս տնամերձ հողամասում նկատել է, որ հրդեհ է բռնկվել, գնացել և հողամասի վառված հատվածում հայտնաբերել է Իսկուհի Հարությունյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են այրվածքներ:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: