ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կողոպտիչը հայտնաբերվեց և ձերբակալվեց

12.02.2013 11:18 Կողոպուտ

Փետրվարի 9-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Վանաձորի բաժին է դիմել 36-ամյա մի կին և հայտնել, որ նախորդ օրը, ժամը 16.30-ի սահմաններում, անհայտ անձը Վանաձոր քաղաքի Պարույր Սևակի փողոցի խանութներից մեկում բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:
Նույն օրը կինը փողոցում նկատելով և ճանաչելով կողոպտչին՝ դիմել է ոստիկանություն:
Ոստիկանության Վանաձորի և Գուգարքի բաժինների ծառայողների համատեղ  միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 19.00-ին, Վանաձորի Ավետիսյան փողոցից  բերման է ենթարկվել 1990 թ. ծնված  Անդրանիկ Վ.-ն:
ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի  1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Անդրանիկ Վ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: