Գողության և խարդախության մեղադրանքներով հետախուզվողը ոստիկանություն ներկայացավ կամավոր
Ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1998 թ. ծնված Սամսոն Ղ.-ն, ով նոյեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 և 178 հոդվածների 1-ին մասերի մեղադրանքներով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
