1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հայտնաբերվել է ներարկչի մեջ լցված արծաթագույն սնդիկանման նյութի զանգված

Փետրվարի 11-ին, ժամը 01.55-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի  և Համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները Նորագավիթի 1-ին փողոցի վերջնամասում գտնվող ՃՈ անշարժ հենակետի մոտ կանգնեցրել են 1984 թ. ծնված Մհեր Գ.-ին պատկանող «Մերսեդես Բենց»  մակնիշի ավտոմեքենան, որի զննությամբ, աջ առջևի դռան բաց պահոցից հայտնաբերվել և առգրավվել է  ներարկչի մեջ լցված արծաթագույն սնդիկանման նյութի զանգված:
Մհեր Գ.-ն հայտարարել է, որ Կապան քաղաքում  ներարկիչով սնդիկն իրեն տվել է անծանոթ մի տղամարդ, որ Երևանում փոխանցի վերջինիս ծանոթին, որը իրեն զանգահարելու է:
Մհեր Գ.-ն և ուղևորներ` 1985 թ. ծնված Գարեգին Հ.-ն ու 1986 թ. ծնված Կարեն Հ.-ն բերման են ենթարկվել բաժին:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: