ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվեց Շոպրոնի փողոցում

Հուլիսի 27-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 2-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Շոպրոնի փողոցի թիվ 6 շենքի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Սերգեյ Հ.-ին, ով հուլիսի 25-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի  /զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը/ 4-րդ մասի մեղադրանքով նշանակված պատժի կրումից խուսափելու համար: 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: