Հանձնել են կամավոր
27.09.2012 22:30
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Սեպտեմբերի 26-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է ներկայացել 26-ամյա մի երիտասարդ և կամավոր հանձնել ինքնաշեն ինքնաձիգ, սպորտային ատրճանակ` առանց պահեստատուփի, «ՈւԶՌԳՄ 386-Պ-13-67» տիպի պայթուցիչ, 7,62 մմ 14 հատ և 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 1 փամփուշտ ու հայտնել, որ զինամթերքը պատկանել է 1994 թ. ԼՂՀ պաշտպանական մարտերում զոհված հորը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: