ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հարազատի համակարգիչը գողացել և գրավադրել էր

12.02.2013 11:15 Գողություն

Փետրվարի 8-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 11.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում, իր տան ննջասենյակից անհայտ եղանակով գողացել են նոութբուք համակարգիչը` պատճառելով 240.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները  փետրվարի 9-ին, ժամը 16.00-ին, գողությունը կատարելու կասկածանքով Նորք-Մարաշի 7-րդ փողոցի   տներից մեկից բերման են ենթարկել ոստիկանություն դիմած կնոջ եղբոր կնոջը` 1987 թ. ծնված Ռուզաննա Ա.-ին: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը և գողոնը նույն օրը գրավադրել Իսահակյան փողոցում գտնվող գրավատանը` 70.000 դրամի դիմաց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: