1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հարուցվել է քրեական գործ, մեկ մարդ ձերբակալվել է

Նոյեմբերի 5-ին, ժամը 02.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Դիլիջանի քաղաքային լճի մոտից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Վարդան Ք.-ին` իր   «Ֆորդ-Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենայով, և ուղևորներ` 1982 թ. ծնված Վանո Ք.-ին ու 1985 թ. ծնված Դավիթ Ա.-ին:
Վարդան Ք.-ի ավտոմեքենայի մոխրամանի միջից հայտնաբերվել և առգրավվել է թղթով  փաթեթավորված 1,3 գ կշռով չորացված, մանրացված, «մարիխուանա» թմրանյութին նմանվող դեղնականաչավուն զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նոյեմբերի 6-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վարդան Ք.-ն իր մոտ պահվող թմրանյութից նույն օրն իր ավտոմեքենայում հյուրասիրել է Վանո Ք.-ին և Դավիթ Ա.-ին, որոնք էլ ծխելու միջոցով օգտագործել են:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական  օրենսգրքի 266 հոդվածի  1-ին և 268 հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով:
Վարդան Ք.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: