ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվող` «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի  գծային բաժնի ծառայողները    օգոստոսի 8-ին, ժամը 09.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից հայտնաբերել և բերման են  ենթարկել 1988 թ. ծնված Ստեփան Ս.-ին, որը 2012 թ. օգոստոսի 7-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ Հյուսիս-Արևմտյան վարչական տարածքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 166 հոդվածի 2-րդ մասի /ավտոմեքենայի կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի/ մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: