Հետախուզվողը Հայաստան տեղափոխվեց Դյուսելդորֆ-Մոսկվա-Երևան չվերթով
17.05.2013 16:49
Նորություններ, իրադարձություններ, հրապարակումներ

2012 թ. օգոստոսի 20-ից ոստիկանության Արագածի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) և 325 հոգվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով հետախուզում էր հայտարարվել 1977 թ. ծնված Ասլան Ռզգանի Հասանյանի նկատմամբ: Նրա նկատմամբ նաև Ինտերպոլի ուղիներով միջազգային հետախուզում էր հայտարարվել:
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքները երկար սպասեցնել չտվեցին, և Գերմանիայում Ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ ամիսներ անց Ասլան Հասանյանը ձերբակալվեց Գերմանիայի իրավապահ մարմինների կողմից և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության համատեղ օպերատիվ խմբի կողմից մայիսի 16-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Դյուսելդորֆ-Մոսկվա-Երևան չվերթով տեղափոխվեց Հայաստան:
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ