ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էին խուլիգանության և սուտ մատնության մեղադրանքներով

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները հունվարի 1-ին, ժամը 00.20-ին, «Էրեբունի» Բ/Կ մոտից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը 2015 թ. դեկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 1-ին մասի մեղադրանքով:
 
***
 
Հունվարի 1-ին, ժամը 00.10-ին, Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժանմունքից ոստիկանության  Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Արսեն Ա.-ն, որը 2014 թ. օգոստոսի 2-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի /սուտ մատնությունը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: