ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր Հայաստանի և Վրաստանի իրավապահների կողմից

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների  բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 13-ին, ժամը 16.00-ին, կամավոր բաժին է ներկայացել ս/թ հունվարի 15-ից ՀՀ քրեական  օրենսգրքի 113 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/  2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1987 թ. ծնված  Արտաշես Ու.-ն:
Նա 2011 թ. հունվարի 24-ից հետախուզման մեջ էր գտնվում նաև Վրաստանի, Ախալքալակի շրջանի իրավապահների կողմից, Վրաստանի քրեական օրենսգրքի 239 հոդվածի 3-րդ մասի /խուլիգանություն/ մեղադրանքով:
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: