Հետախուզվում էր ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից
13.11.2012 11:12
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 12-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և անձնագրային և վիզաների վարչությունների ծառայողները ԱՎՎ վարչական շենքից հայտնաբերել և բերման են ենթարկել 1975 թ. ծնված Հերմինե Խ.-ին, որը ս/թ հոկտեմբերի 19-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: