Հետախուզվում էր կազմակերպված իրավախախտ խմբի անդամակցելու մեղադրանքով
 
                                            Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 23-ին, ժամը 00.40-ին, Թբիլիսի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տեղափոխվել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության քաղաքացի Դանիել Կ.-ն: Նա 2017 թ. ապրիլի 18-ից Ռումինիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր կազմակերպված իրավախախտ խմբի անդամակցելու մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ կալանք:
 Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					