1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հերթական բացահայտումը մայրաքաղաքում. փամփուշտներով լիցքավորված «Մակարով», գաղտնի փականով դանակ, թմրամիջոց...

Մայիսի 17-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և ճանապարհային ոստիկանության 1-ին գումարտակի ծառայողները ապօրինի թմրամիջոց և զենք-զինամթերք պահելու կասկածանքով Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 12 շենքի մոտից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Գևորգ Գ.-ին, 1988 թ. ծնված Դավիթ Հ.-ին և 1953 թ. ծնված Արայիկ Գ.-ին՝  վերջինիս «Օպել» մակնիշի  տաքսի ավտոմեքենայով:
 Անձնական խուզարկությամբ Գևորգ Գ.-ի գոտկատեղից հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ, լիցքավորված 9 մմ տրամաչափի 7 փամփուշտով, իսկ տաբատի գրպանից՝ «SMITH & WESSON» գրառմամբ գաղտնի փականով  դանակ 9,8 սմ շեղբի երկարությամբ:
Դավիթ Հ.-ի գրպանից հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի 5 փաթեթ: Նա հայտնել է, թմրամիջոցը, 1 փաթեթը 20.000 դրամով, ձեռք է բերել ոմն Գերասից: 
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գերասը Երևանի բնակիչ, 1987 թ. ծնված  Գերասիմ Ա.-ն է:
Նույն օրը, ժամը 21-00-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ և ՃՈ 1-ին գումարտակի ծառայողները Երևան քաղաքի Այգեձորի փողոցի թիվ 63 տան մոտ կանգնեցրել են նրա վարած «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան, որի սրահից, վարորդի ոտնատեղի տակից, հայտնաբերվել է թղթի  փաթեթ՝ մարիխուանա թմրամիջոցին նմանվող զանգվածով: Գերասիմ Ա.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը մարիխուանա թմրամիջոց է և պատկանում է իրեն:
Ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո նա հայտնել է, որ մայիսի 17-ին 100.000 դրամով Դավիթ Հ.-ին իրացրել է 5 փաթեթ մարիխուանա թմրամիջոց:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: