1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՆՈՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԲԱՑՄԱՆԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՆՈՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԲԱՑՄԱՆԸ
Հուլիսի 6-ին տեղի ունեցավ ոստիկանության Կենտրոնականի բաժնի նոր շենքի բացումը, որը հերթական լուրջ քայլն է համակարգի ծառայությունների աշխատանքային պայմանների բարելավման, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ճանապարհին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի նոր վարչական շենքի բացմանը ներկա էր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: 
Նախագահը շրջայց կատարեց նորաբաց վարչական շենքում, ծանոթացավ կատարված շինարարական աշխատանքներին և անձնակազմի համար ստեղծված աշխատանքային պայմաններին:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի նորակառույց վարչական շենքի շահագործումը քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և ոստիկանության ծառայողների աշխատանքային պայմանների կատարելագործման, անհրաժեշտ տեխնիկական ու նյութական ապահովման, ծառայությունը ժամանակակից եղանակներով կազմակերպելու առաջնահերթություններից էր: 
Նորամուտը նախևառաջ ոգևորությամբ են ընդունում հենց իրենք՝ ոստիկանները, քանի որ աշխատանքը նորովի և լիարժեք կազմակերպելու հնարավորություններ են նախանշվում:
Բաժնի նախկին շենքն անբարեկարգ էր և անհարմարավետ. փայտե հատակներ ու ծածկեր, ծառայության կազմակերպման և քաղաքացիների ընդունելության անբավարար պայմաններ, ինչը ոչ միայն անհարիր էր մայրաքաղաքային ոստիկանական բաժնին, այլև խանգարում էր ծառայողական պարտականությունների լիարժեք իրականացմանը:
Նորակառույց վարչական շենքը, որը զբաղեցնում է 4500 քմ ընդհանուր մակերես, ունի չորս վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկեր, պահպանված են շինարարական բոլոր նորմերը, շուրջ 80  հարմարավետ աշխատասենյակները հագեցված են անհրաժեշտ գրասենյակային կահույքով ու տեխնիկայով, գործում է ժամանակակից կապի համակարգ, գործառնական պահանջներին լիարժեք համապատասխանող հերթապահ մաս, նիստերի և խորհրդակցությունների դահլիճ, անձնագրային ծառայության սրահ՝ այցելուների ընդունելության և պատշաճ սպասարկման բոլոր պայմաններով, ստորգետնյա ավտոկայանատեղի  և այլն:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի նորակառույց շենքի շահագործումով ևս մեկ քայլ արվեց համակարգի բարեփոխման ծրագրի իրականացման ճանապարհին, որի նպատակը նոր ոստիկանության ձևավորումն է, ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդումը, բոլոր պայմանների ապահովումը հանցավորության դեմ պայքարի, հանրությանը լիարժեք ծառայություն մատուցելու և քաղաքացու իրավունքների պաշտպանության համար: