ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2013 թ. 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն
07.08.2013 17:18
Կիսամյակ
2013 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 267 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, այդ թվում 8-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ:
Վարչության կատարած ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքներով ոստիկանության 64 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի, այդ թվում՝
- հայտարարվել է նկատողություն` 26,
- հայտարարվել է խիստ նկատողություն` 16,
- հայտարարվել է զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին` 3,
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 19:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2013 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության և այլ նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 11 նյութեր: