ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ-ում թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի շրջանառության կանոնակարգման և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

20.11.2012 12:49 Տեսանյութեր

Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի շրջանառության կանոնակարգման ու ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
2012 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վիճակի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրին իրենց բնագավառներում նախատեսվող միջոցառումների նպատակներն ու հեռանկարները, անդրադարձան թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, օրենսդրական դաշտի բարեփոխումների, համապատասխան ծառայությունների տեխնիկական հագեցման  խնդիրներին:
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև Միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարի նշանակման, 2012-2013 թթ. աշխատանքային պլանի հաստատման, հանձնաժողովի գործունեությունը ծավալելու, ծրագրեր մշակելու և կատարողականներն ապահովելու նպատակով միջգերատեսչական ժամանակավոր աշխատանքային խմբի ձևավորման և հրատապ այլ հարցեր: