Հրացան են հանձնել
Նոյեմբերի 15-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ներկայացել Եղեգնաձոր քաղաքի 29-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել 32 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան ու հայտնել, որ այն պատկանում է իր պապին:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Նույն օրը, ժամը 20.30-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ներկայացել Հերմոն գյուղի 49-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել 12 տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն գտել է իրենց տանը կից հացատան տանիքում:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: