1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հրդեհ արդուկը հոսանքի աղբյուրին միացված թողնելու հետևանքով

19.07.2013 11:19 Հրդեհ
Հուլիսի 18-ին, ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից   ոստիկանության Մեղրիի բաժնում  նյութեր են ստացվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել 1955 թ. ծնված Գուրգեն Կ.-ին պատկանող` Հայրենադարձների փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 տանը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 13.40-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով այրվել է Գուրգեն Կ.-ի տան առաջին հարկը` իր գույքով և տանիքային հարկն ամբողջությամբ` 140 քմ մակերեսով, իսկ հրդեհի տարածման  հետևանքով այրվել է հարևանությամբ գտնվող, 1947 թ. ծնված Մարտուն Կ.-ի  տան տանիքը` 50 քմ  մակերեսով:
Նույն օրը պարզվել է, որ հրդեհն  առաջացել է տան բնակչուհի, 1932 թ. ծնված  Բախտիկ Կ.-ի կողմից էլեկտրական արդուկը հոսանքի աղբյուրին միացված թողնելու հետևանքով:
Գուրգեն Կ.-ին պատճառված նյութական վնասի չափը կազմում է շուրջ 1.475.000 դրամ:
Մարտուն Կ.-ին պատճառված նյութական վնասի չափը կազմում է շուրջ 100.000 դրամ:
Քննությունը վարում է ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: