ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրդեհված բնակարանում դիակ է հայտնաբերվել

Հունվարի 28-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Էնգելսի փողոցի թիվ 2 շենքում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 22.15-ին` հրշեջ 2 մարտական հաշվարկների ուժերով:
Պարզվել է, որ հունվարի 28-ին, ժամը 20.30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Էնգելսի փողոցի 2 շենքի թիվ 10 բնակարանում, որտեղ հայտնաբերվել է տանտիրուհու՝ 1931 թ. ծնված Լիզա  Բաբայանի  այրված դիակը:  
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: