Ձերբակալվել են (ԹԱՐՄԱՑՎԱԾ)
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության և քննչական գլխավոր վարչությունների աշխատակիցները ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով և 314 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, ձերբակալել են սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով և 314 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով` վճարային ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանին և կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանին:
Ձերբակալվել է նաև վճարային ծառայության առաջատար մասնագետ-գանձապահ Վիգեն Գևորգյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: