Ճամպրուկներ հափշտակած վարորդը հայտնաբերվել է
Հոկտեմբերի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում դիմում էր ստացվել, որ Երևան-Մոսկվա-Լոս Անջելես չվերթի մի ուղևոր իրեն օդանավակայան տեղափոխած անհայտ մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում է թողել 2 ուղեբեռ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 21.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել ուղևորին «Զվարթնոց» օդանավակայան տեղափոխած «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1991 թ. ծնված Սիփան Ն.-ն:
Պարզվել է, որ վարորդը օդանավակայանում օգտվելով ուղևորի անուշադրությունից՝ գաղտնի հափշտակել է 2 ճամպրուկ և յուրացրել պարունակությունը՝ նոր և օգտագործված հագուստներ, հուշանվերներ:
Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: