Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ
29.08.2012 20:45
Ի գիտություն լրագրողների
Օգոստոսի 30-ին, ժամը 11-ին, ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունում տեղի կունենա ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի հանդիպումը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Թեման` «Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հայտարարված անվտանգ երթևեկության միամսյակը և այդ ուղղությամբ ոստիկանության կողմից իրականացվելիք աշխատանքները»: Լրագրողներին խնդրում ենք ներկայանալ ոչ ուշ, քան ժամը 10.45-ը:
Հասցեն` Երևան, Նալբանդյան 130, ՀՀ ոստիկանության Մշակույթի կենտրոն, 2-րդ հարկ:
Տեղեկատու հեռախոս՝ 010-54-73-14: