1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևան քաղաքում

02.05.2013 11:22 ՃՏ պատահարներ
Ապրիլի 30-ին, ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ա. Մանուկյան փողոցում վրաերթի է ենթարկել 49-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Ապրիլի 30-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևանի Հալաբյան և Էստոնական փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն»  և  «ԲՅԴ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ի ուղևորուհին  և «ԲՅԴ»-ի 2 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Մայիսի 1-ին, ժամը 21.00-ին, «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի  Բագրատունյաց փողոցի թիվ 24 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Մայիսի 1-ին, ժամը 19.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախ-Ռոստովյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 48-ամյա մի կնոջ և դիմել փախուստի:
Տուժողը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
*** 
Մայիսի 1-ին, ժամը 19.30-ին, Երևանի Արղության փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 շենքի մոտ «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35  և 34-ամյա կանանց, 13  և 8-ամյա աղջիկների, որից հետո բախվել է նշված շենքի բակում տեղակայված ավտոտնակի պատին:
Վրաերթի ենթարկվածները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
*** 
Մայիսի 1-ին, ժամը 19.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան շրջադարձ  է կատարել, որի ընթացքում կոտրվել են բեռնախցիկում գտնվող ապակիները: 
Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: