ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ

Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ

Հունվարի 5-ին ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արալեզ գյուղի բնակիչ, 60-ամյա տղամարդն իր մոտ և ավտոմեքենայի սրահում զենք-զինամթերք է պահում:
Նույն օրը, ժամը 14.30-ին, տղամարդը հայտնաբերվել է Տափերական գյուղի Այվազովսկու փողոցում և, ապօրինի զենք պահելու կասկածանքով, իր «Ֆորդ» ավտոմեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա ջինսե տաբատի նստելատեղի աջ գրպանից հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով:
Հայտնաբերվածները փաթեթավորվել և կնիքվել են` փորձաքննության ուղարկելու համար:
Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում տղամարդն իր տան հյուրասենյակի բազմոցի միջից ներկայացրել է 9 մմ տրամաչափի 328 փամփուշտ:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: