Մահացել է որսի ժամանակ
12.08.2015 17:15
Այլ հանցագործություններ
Օգոստոսի 11-ին, ժամը 10.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Նորաշեն գյուղի «Մնգլտեղերի փոս» կոչվող հանդամաս, որտեղ 1957 թ. ծնված Արամ Աթոյանը գոտկատեղի շրջանում հրազենային վնասվածքից մահացած է եղել:
Պարզվել է, որ օգոստոսի 11-ին, ժամը 09.30-ի սահմաններում, 1971 թ. ծնված Արտակ Խ.-ն որսի ժամանակ իր անվամբ հաշվառված «Իժ-58» 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացանով անզգուշության հետևանքով կրակոց է արձակել Ա. Աթոյանի վրա, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Արտակ Խ.-ն կամավոր ներկայացել է բաժին:
Զենքն առգրավված է:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: