ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մահացու պատահար Երևան-Մեղրի ճանապարհին

30.01.2013 10:45 ՃՏ պատահարներ

Հունվարի 29-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Միցուբիշի Լանսեր»  մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 189-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել   «ԿամԱԶ-5311»  մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Միցուբիշի Լանսեր»-ի ուղևորուհին` 1959 թ. ծնված  Գեղանուշ  Սարգսյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և  մյուս 3 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: