ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Կենտրոնականի քրեական հետախույզները մարիխուանայի նմանվող զանգվածներ և դեղահաբեր են հայտնաբերել

Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել։ Նրանք մայրաքաղաքի Երիտասարդության այգում հայտնաբերել ու ձերբակալել են 22 և 26 տարեկան երկու երիտասարդի։  Իրավապահների տեղեկություններով՝ 26 տարեկան երիտասարդը Տելեգրամով թմրամիջոց էր իրացրել։ 22-ամյա երևանցու խուզարկությամբ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված ու ապակյա գլանակ հայտնաբերվեցին։ 26-ամյա երիտասարդի մոտ դարձյալ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված և 70-ից ավելի տարբեր տեսակի դեղահաբեր հայտնաբերվեցին։ Նա կալանավորվել է։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: