ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարտունու ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հետախուզվողը վերադարձավ Հայաստան

Մարտունու ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հետախուզվողը վերադարձավ Հայաստան

Ոստիկանության Մարտունու բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 23-ին Մոսկվա-Երևան չվերթով վերադառնալուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում ոստիկաններին է ներկայացել 37-ամյա Էդիկ Գ.-ն, որը 2018 թ. հոկտեմբերի 10-ից ոստիկանության Մարտունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329-րդ (Պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Էդիկ Գ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: