Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են մեթամֆետամին ու մարիխուանա
18.11.2022 14:33
Թմրամիջոցի հայտնաբերում
Նոյեմբերի 11-ին ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ստացել էին հավաստի տեղեկություն, որ մայրաքաղաքում բնակվող 27-ամյա մի երիտասարդ թմրանյութ է պահում և օգտագործում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա ներկայացավ Արտաշատի բաժին։ Մեքենան տեղափոխվեց Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք ու զննվեց։ Հայտնաբերվեցին մարիխուանայի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ։ Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: