ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Մեկ օրվա ընթացքում

«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության   ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս,  ոստիկանության Մաշտոցի բաժնի  ծառայողների հետ համատեղ, օգոստոսի 19-ին, ժամը 15.00-ին, Բաշինջաղյան նրբանցքի թիվ 24 տանը կից ջերմոցում հայտնաբերվել և առգրավվել է 1959 թ. ծնված Ժիրայր Կ.-ի  աճեցրած կանեփի բույսի 3 թուփ` 4.5 կգ կշռով, որն ըստ Ժիրայր Կ.-ի բացատրության` ցանել, աճեցրել և մշակել է ինքը, հետագայում ծխելու միջոցով օգտագործելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
 
***
 
«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս,  ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, օգոստոսի 19-ին, ժամը 17.30-ին, Այնթապ գյուղի հարակից դաշտից բերման են ենթարկել 1952 թ. ծնված Ալեքսան Խ.-ին:
Ալեքսան Խ.-ի անձնական խուզարկությամբ` նրա ձեռքին հայտնաբերվել է արմատներից կտրված, կանեփի բույսի նմանվող 15 թուփ` մոտ 4 կգ 40 գ կշռով, որն ըստ նրա հայտարարության` քաղել է Այնթապ գյուղի հարակից դաշտից` որպես թմրամիջոց օգտագործելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
 
***
 
«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 19-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների կողմից Մխչյան, Դիմիտրով, Արաքսավան և Հովտաշեն գյուղերի վարչական տարածքներից հավաքվել և այրելու միջոցով ոչնչացվել է 630 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
 
***
 
«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 19-ին  ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի ծառայողների կողմից Ախթալա, Շամլուղ քաղաքների ու Շնող, Թեղուտ, Ճոճկան, Մեծ Այրում, Քարկոփ, Նեղոց համայնքների վարչական տարածքներից հավաքվել և այրելու միջոցով ոչնչացվել է 2.500 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
 
***
 
«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 19-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Կոտայքի մարզային վարչության և Չարենցավանի  բաժնի ծառայողների կողմից Չարենցավան քաղաքի և Կարենիս համայնքի տարածքներից հայտնաբերվել և այրելու միջոցով ոչնչացվել է 145 թուփ` 120 կգ կշռով վայրաճ կանեփի բույսի կանաչ զանգված:
 
***
 
«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 19-ին   ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողների ու Ախուրյանի վետերանների կողմից Հացիկ, Շիրակ, Կամո, Կառնուտ, Արևիկ և Ախուրյան գյուղերի վարչական տարածքներից հավաքվել և այրելու միջոցով ոչնչացվել է 320 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
 
***
 
«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 19-ին   ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Սյունիքի մարզային վարչության և Գորիսի բաժնի ծառայողները, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ, Որոտան գյուղի հարակից տարածքներից հայտնաբերել և այրելու միջոցով ոչնչացրել են մոտ 210 կգ վայրաճ կանեփի բույսի կանաչ զանգված:
 
***
 
«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 19-ին  ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Վայոց Ձորի մարզային վարչության և Վայքի բաժնի ծառայողների կողմից Արտավան, Սարավան և Սարալանջ գյուղերի հարակից հանդամասերից հավաքվել և այրելու միջոցով ոչնչացվել է 11 կգ կանեփանման բույսի կանաչ զանգված:
 
***
 
«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 19-ին  ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Վայոց Ձորի մարզային վարչության և Ջերմուկի բաժնի ծառայողների կողմից Ձախափնյակ թաղամասի հարակից հանդամասերից հավաքվել և այրելու միջոցով ոչնչացվել է 3 կգ կանեփանման բույսի կանաչ զանգված: