1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի հանդիպում ոստիկանությունում

02.12.2016 10:17 Միջոցառումներ
Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի հանդիպում ոստիկանությունում

Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ու հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի հանդիպումը, որը վարում էր ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ռաֆայել Զաքարյանը:
Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, ինչպես և մի շարք շահագրգիռ գերատեսչությունների պաշտոնյաներ և ոլորտի մասնագետներ:
Հանդիպման օրակարգում քննարկման դրված երեք հարցերը վերաբերում էին Հայաստանի Հանրապետությունում կոդեին պարունակող դեղերի շրջանառության կանոնակարգմանն ու դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված խնդիրներին, փոստային առաքումների միջոցով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անօրինական ներկրման ու արտահանման և թմրամիջոցների, հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի ու դրանց պրեկուրսորների օրինական շրջանառությունից դեպի անօրինական շրջանառություն հոսքի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին:
Ողջունելով ներկաներին և մաղթելով արդյունավետ աշխատանք՝ Ռաֆայել Զաքարյանը կարևորեց թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում շահագրգիռ բոլոր գերատեսչությունների համատեղ աշխատանքը:
Օրակարգի հարցերը ներկաների քննարկմանը ներկայացրեց ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ օպերատիվ տեղեկատվական բաժանմունքի պետ Վաչե Հովսեփյանը:
Հարցերի շուրջ ծավալված ակտիվ քննարկումների ընթացքում ոստիկանության և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներն արտահայտեցին իրենց դիրքորոշումները՝ յուրաքանչյուր խնդրի առնչությամբ ներկայացնելով համապատասխան առաջարկություններ և նկատառումներ:
Հանդիպման ընթացքում կարևորվեց այնպիսի մեխանիզմների ստեղծումը, որոնք տնտեսվարող սուբյեկտների համար լրացուցիչ դժվարություններ չեն ստեղծի, բայց միևնույն ժամանակ հնարավորություն կտան կատարելու անհրաժեշտ դիտարկումներ` խնդիրները կանոնակարգելու նպատակով:
Օրակարգում քննարկման դրված մի շարք հարցեր տարբեր ոլորտների իրավասության շրջանակներում էին, ուստի խորը և համակողմանի ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց շահագրգիռ գերատեսչություններում մասնագիտական քննարկումներ անցկացնել և առաջարկությունների ու առարկությունների դեպքում դրանք ներկայացնել ոստիկանություն:
Ամփոփելով հանդիպումը` Ռաֆայել Զաքարյանը նշեց, որ աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում արծարծված հարցերն ու կատարված աշխատանքների արդյունքները կներկայացվեն Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ու հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը: