ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել հետախուզվող

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՌԴ ՆԳՆ ՔՀԳՎ ծառայողների  համատեղ միջոցառումների շնորհիվ, 2013 թ. դեկտեմբերի 21-ին, ՌԴ Մոսկվա քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել էր, իսկ նոյեմբերի 21-ին, ժամը 20.40-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1985 թ. ծնված Արամայիս Մ.-ն, որը 2013 թ. ապրիլի 15-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: