Մոտոցիկլը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել
03.04.2013 10:31
ՃՏ պատահարներ
Ապրիլի 1-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխուղեղի ցնցումով և ճակատի սալջարդ վնասվածքով բուժօգնության է դիմել 1990 թ. ծնված Արթուր Ի.-ն: Նա հայտնել է, որ վնասվածքն ստացել է նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 9-րդ կմ-ին՝ իր վարած մոտոցիկլով ճանապարհի երթևեկելի մասից դուրս գալու և շրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: