Նաև «ԻԺ» հրացաններ
03.03.2014 12:05
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ` մի քաղաքացի կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի, 16 մմ տրամաչափի, ողորկափող, մեկփողանի որսորդական հրացան:
***
Մարտի 1-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնի է ներկայացել նաև 1958 թ. ծնված Կամո Պ.-ն և կամավոր հանձնել «ԻԺ-58» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:
***
Փետրվարի 28-ին Վարդենիսի մի բնակիչ ներկայացել է ոստիկանության Վարդենիսի բաժին և կամավոր հանձնել «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, ողորկափող, մեկփողանի որսորդական հրացան:
Ներկայացվածներն ուղարկվել են փորձաքննության:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: