ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ներկայացել են ոստիկանություն և խոստովանել խարդախությունը

29.01.2013 17:24 Խարդախություն

Հունվարի 26-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել 53-ամյա  մի տղամարդ և հայտնել, որ մի աղջիկ համացանցի հայտարարություններից տեղեկանալով իր «Նոութբուք» համակարգիչն ու բջջային հեռախոսը վաճառելու մասին, խաբեությամբ և վստահությունը չարաշահելով՝  իրենից վերցրել է  այդ ապրանքները` 10 օրվա ընթացքում գումարը վճարելու պայմանով, սակայն պայմանավորված ժամանակահատվածում չի վերադարձրել գումարը` պատճառելով 160.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1986 թ. ծնված Արմինե Ա.-ն և 1982 թ. ծնված Արմինե Ա.-ն:
Հունվարի 28-ին, ժամը 16.00-ին, նրանք ներկայացել են բաժին և խոստովանել կատարածը:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: