ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ներկայացել է կամավոր

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նախնական պայմանավորվածության համաձայն, հուլիսի 4-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ժամը 2.20-ին կամավոր բաժին է ներկայացել 1972 թ. ծնված Գարիկ Չ.-ն, որը 2016թ. օգոստոսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի  (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի և 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասի մեղադրանքով: 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: