Նշանակվել են փորձաքննություններ
27.09.2013 13:01
Այլ հանցագործություններ
Սեպտեմբերի 26-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները 1980 թ. ծնված Դրաստամատ Հ.-ի՝ Հայկավան գյուղում գտնվող տան կիսակառույց անասնագոմի զննությամբ՝ հայտնաբերել են 700 գ կանեփի բույսի չորացված 5 ամբողջական ճյուղ:
Ըստ Դրաստամատ Հ.-ի հայտարարության` հայտնաբերվածը պատկանում է իրեն, որը քաղել է տնամերձ հողամասում աաճած կանեփի բույսից և պահել անասնագոմում` իր օգտագործման համար:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: