Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
22.11.2013 17:57
Մարմնական վնասվածք
Նոյեմբերի 21-ին, ժամը 14.35-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դավիթաշենի 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հիվանդին օգնություն ցույց տալու ժամանակ վերջինիս որդին ծեծի է ենթարկել բժշկին:
Շտապօգնության ենթակայանի բժիշկը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ին, կանչով մեկնել է վերը նշված տուն, որտեղ հիվանդ, 1951 թ. ծնված Վարդան Ծ.-ին բժշկական օգնություն ցույց տալու ժամանակ վերջինիս որդին` 1985 թ. ծնված Ժիրայր Ծ.-ն, տեսնելով, որ հայրը գիտակցության չի գալիս, անհիմն վիճաբանել է իր հետ, որի ժամանակ ձեռքերով հարվածել է դեմքին, գլխին, մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: