1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Հուլիսի 23-ին, ժամը 22.45-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն   է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանի Արագած փողոցի թիվ 93 շենքի բակում վիճաբանություն է, և գլխի վնասվածքով մեկին տեղափոխել են հիվանդանոց:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, մեքենայի կայանման հարցի շուրջ վիճաբանել են 1960 թ. ծնված Ալբերտ Մ.-ն և 1986 թ. ծնված Արման Ս.-ն:
Նույն օրը, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում  հաղորդում է ստացվել, որ «ուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ   բուժօգնության է դիմել Ալբերտ Մ.-ն, որտեղ ըստ նրա ուղեկցողի հայտարարության` վիճաբանության ժամանակ վերջինիս հրել վայր են գցել:
Ալբերտ Մ.-ն հրաժարվել է հաղորդում և բացատրություն տալուց:
Ժամը 01.00-ին, ոստիկանություն  հրավիրված Արման Ս.-ն բացատրություն է տվել, որ նշված վիճաբանության ժամանակ ինքն է հրել Ալբերտ Մ.-ին, ինչի հետևանքով նա վայր է ընկել և ստացել  վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: