ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամբարակի բաժնի ծառայողները  սեպտեմբերի 12-ին, ժամը 12.50-ին, Դպրաբակ գյուղից,  թմրամիջոցներ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1946 թ. ծնված Վարազդատ Հ.-ին, որի տաբատի գրպանից հայտնաբերվել է 6.6 գ, իսկ սպորտային գլխարկի ծալքի միջից՝  ծխախոտի մեջ լցված  0.9 գ  կանեփանման զանգված: 
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: