Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն
26.04.2013 14:41
Թմրամիջոցի հայտնաբերում
Ապրիլի 25-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Շիրակի մարզային վարչությունների և Գյումրիի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, թմրանյութ պահելու կասկածանքով, Գյումրիի Մայակովսկի փողոցի թիվ 27 տան մոտից՝ «Աուդի» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Էդուարդ Փ.-ին և նրա ուղևորներ՝ 1982 թ. ծնված Արթուր Ա.-ին, 1982 թ. ծնված, նախկինում դատապարտված Կոլյա Ղ.-ին, 1992 թ. ծնված Հովհաննես Ղ.-ին և 1982 թ. ծնված Արտյոմ Գ.-ին:
Ավտոմեքենայի զննությամբ՝ առջևի նստելատեղերի մեջտեղում, հայտնաբերվել և առգրավվել է պլաստմասսե սնամեջ հարմարանք և փայլաթիթեղով փաթեթավորված 0.7 գ կանեփանման չորացված զանգված:
Էդուարդ Փ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, այն մարիխուանա թմրամիջոց է, պատրաստել է անձամբ ծխելու միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: