1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն

Օգոստոսի 26-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1967 թ. ծնված  Կարապետ Հ.-ին պատկանող տանն ու հարակից շինություններում. տան բակում գտնվող քարե շինության ներսից հայտնաբերվել է կանեփի 11 բույս`  7 կգ կշռով, ինչպես և 220 գ  կանեփանման կիսաչոր զանգված, կիսակառույց շինության հողածածկ հատակին հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ`  100 գ կանեփի բույսի կիսաչոր զանգվածով,  իսկ նույն շինությունում գտնվող արկղի միջից ՝ պոլիէթիլենային տոպրակ` օգտագործված և չօգտագորված ներարկիչներով, կենցաղային դանակ ու բամբակյա զանգված: Տան մուտքի դռանը կից ձախակողմյան պատի հետևի մասից հայտնաբերվել է  հողով լցված մետաղյա դույլ, իսկ հողի մեջ առկա էր  կանեփի  1  բույս:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Կարապետ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: