ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նշանակվել է փորձաքննություն

«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 12-ին, ժամը 23.20-ին,   ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների  համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Մարտունի քաղաքի Երևանյան փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, ոստիկանություն բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Արսեն  Հ.-ն, որի տաբատի գրպանից, զննությամբ,  հայտնաբերվել է   չորացված, մանրացված, կանեփանման կանաչ զանգված:
Արսեն  Հ.-ն հայտարարել է, որ  զանգվածը 15.000 դրամով ձեռք է բերել ս/թ մայիսին` 1950 թ. ծնված  Պարգև Գ.-ից:
Նշանակվել է փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Պարգև Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: