ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ ոստիկանությունը նպաստում է դիտորդների խմբի գործունեությանը

ՀՀ ոստիկանությունը նպաստում է դիտորդների խմբի գործունեությանը

ՀՀ ոստիկանությունն ընդառաջ գնալով ոստիկանության համակարգի ՁՊՎ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի խնդրանքին և հավատարիմ մնալով իր որդեգրած բաց ու թափանցիկ գործունեությանը` որոշում է կայացրել ոստիկանության համակարգում գործող բոլոր ՁՊՎ-ների խցերում, ինչպես և հերթապահ մասերի նախասրահներում փակցնել դիտորդների խմբի «Թեժ գծի» և խմբի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող պաստառներ:
ՀՀ ոստիկանությունը մշտապես համագործակցել է դիտորդների խմբի հետ, քննարկել ներկայացված հիմնախնդիրներն ու ռացիոնալ առաջարկները, որոնք իրենց դրական ազդեցությունն են ունեցել ձերբակալվածների իրավունքների պաշտպանության և նրանց պահման պայմանների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների վրա:

ՀՀ ոստիկանության շտաբ